Առաջնայինը Պահել Առաջնային

Տարիներ առաջ մի փոքրիկ ճամփորդություն ունեցա. Դալլասից մեկնում էի Չարլևոիքս, (Միչիգան նահանգ)՝ մասնակցելու կլասիկ կիթառի դասընթացների: Ճանապարհին բավականին շատ ժամանակ ունեի մտածելու, և սկսեցի դասակարգել իմ կյանքի բոլոր հիմնական ոլորտները ըստ իրենց կարևորության աստիճանի: Հետագայում մի հոդված գրեցիմանրամասն ներկայացնելով իմ եզրակացությունները: Հոդվածը, որը կրում էր «Կյանքի Յոթ Կարևորությունները» վերնագիրը, թարգմանվել է մի քանի լեզուներով և դարձել ամենաշատ ընթերցված հոդվածը, որ երբևէ գրել եմ:

Որպես հիշեցումստորև ներկայացնում եմ այդ յոթ կարևորությունները

  1. Աստծո հետ հարաբերությունները
  2. Բնավորություն, բարոյականություն և զգացմունքներ
  3. Ընտանիք
  4. Արտաքին հարաբերություններ (ղեկավարներ, պետական իշխանություններ, գործատուներ, ընկերներ և ծանոթներ)
  5. Առողջություն
  6. Աշխատանք և նախասիրություններ
  7. Ֆինանսներ և ունեցվածք

Այս բոլոր ոլորտները կարևոր են, սակայն կարծում եմ ցանկի սկզբում նշվածները շատ ավելի կարևոր են, քան ներքևինները: Համոզված եմ, յուրաքանչյուր կարևորության դասակարգումը կարող եմ հաստատել Սուրբ Գրքի միջոցով: Օրինակ, երբ Մովսեսը նախընտրեց Աստծո հրահանգին ենթարկվելու փոխարեն լսել իր կնոջը, Աստված ստիպված եղավ սպանել նրան (Ելք 4): Ինձ համար այն շատ լավ ակնարկ է այն մասին, որ մենք պետք է Աստծո հետ մեր հարաբերությունները գերադասենք ընտանիքի հետ ունեցած մեր հարաբերություններից, նույնիսկ եթե որոշ հակասություններ առաջանան ընտանիքի անդամների հետ: Աստվածաշնչում այլ օրինակներ ևս կան, որոնք նույնիսկ շատ ավելի հստակորեն են հաստատում դա:

կարճ ուղիներ ընտրելու Թագնված գինը

Վերոնշյալ ցանկը կազմելուց տարիներ անց շարունակ պայքարել եմ առաջնային խնդիրները առաջնային պահելու համար: Թվում է, հաճախ ընտրել եմ այն, ինչը մի փոքր ավելի քիչ կարևոր է եղել, հաշվի չառնելով այն, ինչ ես իսկապես ավելի առաջնային կարևորություն եմ համարում, և դա այնքան հեշտությամբ է պատահում: Ինչու՞ է այդպես, և ինչպե՞ս կարող եմ ուղղել դա:

Նայելով իմ իսկ կյանքին (և կարծում եմ մեր բոլորինն էլ այդպես է)` վստահ եմ, որ դրա պատճառն այն է, որ մենք բոլորս փորձում ենք բավարարել մեր կարիքները, և սխալմամբ հանկարծ կարծում ենք, որ մեր կարիքները կարող են բավարարվել ինչ-որ էժանագին և հեշտ ճանապարհով: Այսպիսով, մենք ընտրում ենք այդ կարճ ուղին և մերժում ավելի բարձր արժեքները, որոնք մեզ համար լավագույնն են և կտային ավելի խորը և երկարաժամկետ բավարարում, սակայն, որոնք այդքան էլ հեշտ և արագ չեն տրվում:

Դա Սատանայի գայթակղությունների հին պատմությունն է: Դրանք ունեն ընդհանուր բնութագրիչներ: Նա մեզ գայթակղում է այնպիսի հրապուրանքներով, որոնք մեզ խոստանում են կարճաժամկետ հաճույք և բավարարվածություն: Սակայն, ինչպես Բիլ Գոթարթն ասել է. «Մեղքի վարձատրությունը ավելի մեղք է». Բայց այդ ժամանակ դա հաճելի էր չէ՞: Երբեմն, այս սխալ ընտրությունները երկարաժամկետ հետևանքներ են ունենում, որոնց համար ստիպված ենք վճարել:

Ինչպե՞ս Հիսուսը կարողացավ հակազդել Սատանայի գայթակղություններին, երբ Ադամը և Եվան այդքան հեշտությամբ սայթաքեցին: Եթե կարողանամ այդ հարցի պատասխանը գտնել, վստահ եմ կհասկանամ ինչպես Առաջնային Խնդիրները պետք է Առաջնային Պահել իմ կյանքում:

Սատանան, ով ատում է մեզ, գայթակղում է մեզ հիմա պարգևատրելու համար և դրա համար վճարում ավելի ուշ, իսկ գինը, որը վճարում ենք այդ հաճույքի դիմաց, երբեք արժանի չէ դրան: Աստված սիրալիորեն կոչ է անում ճիշտ հակառակը անել և դրա գինը վճարել հիմա` հետագայում առատ և հավերժական պարգև ստանալու համար: Մովսեսը հասկացել էր դա. “Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել, որովհետև նախատինքը, որը նա կրեց որպես օծյալ, ավելի մեծ հարստություն համարեց, քան Եգիպտոսի գանձերը, քանի որ աչքերը հառել էր վարձատրությանը” (Եբրայեցիներ 11:25-26):

Պողոսը կարծես շատ լավ էր հասկանում սա, երբ նա ասաց,- «Կարծում եմ, որ մեր ներկա օրերի տառապանքները համեմատելի չեն այն փառքի հետ, որը բացահայտվելու է և շնորհվելու է մեզ»: Կարծում եմ իմ խնդիրը կայանում է նրանում, որ միշտ չէ, որ հավատում եմ դրան: Եթե իսկապես հավատայի, շատ ավելի լավ  կկարողանայի ընտրել լավագույնը իմ կյանքի ցանկացած բնագավառում:

Ի՞նչն է խանգարում ինձ Աստծո հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ցանկանում եմ ունենալ:

Ինչու՞ եմ փոխզիջումների գնում, որոնք ջնջում են իմ էությունն ու ամբողջականությունը, և ինձ թույլ չեն տալիս այնպիսի մարդ լինել, որին ամենաշատը կհամակրեի:

Ինչու՞ եմ երբեմն իմ ամբողջ ուշադրությունն ու հավատարմությունը սևեռում ավելի շատ անցողիկ ծանոթությունների վրա քան իմ ընտանիքի:

Ինչու՞ եմ ընտրում վնասակար սնունդը և ոչ թե` օգտակարը:

Ես իսկապես հավատում են նրան, ինչ Աստված խոստացել է

Կարծում եմ պատճառն այն է, որ իսկապես չեմ հավատացել Աստծո խոստմանը. «Իր հերթին, իմ Աստվածը Հիսուս Քրիստոսի միջոցով իր փառավոր հարստության չափով լիովին կհոգա ձեր կարիքները» (ֆիլիպինցիներ 4:19): Եթե ես իսկապես հավատայի, որ Աստված կհոգար իմ բոլոր կարիքները, այնպես որ ինձ ամբողջովին կբավարարեր, ինչու՞ կընտրեի ավելի էժանագին, մի կարճ ճանապարհ, որը, ի վերջո, պարզվում է, որ պարզապես մի դատարկ խոստում էր:

«Իսկ առանց հավատի հնարավոր չէ հաճոյեցնել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Նրան, պետք է հավատա, որ Նա գոյություն ունիև վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբրայեցիներ 11:6):

Խոսելով Հիսուսի փորձի մասին (Մատթեոս 4, Մարկոս 1, Լուկ 4 )` ինչպե՞ս Նա կարողացավ դիմադրել, երբ Սատանան փորձեց հացով գայթակղել Նրան քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո: Ինչպե՞ս կարողացավ դիմադրել, երբ Սատանան առաջարկեց Նրան իրեն ցած նետել տաճարի պարսպից, և այդ քայլով  անժխտելի ուժով և հեղինակությամբ հավերժ հաստատել, որ իսկապես Աստծո որդին է: Փոխարենը Հիսուսը ընտրեց մերժել փառքը և հանդուրժել բոլոր մեղադրանքներն ու հալածանքները, որոնք կուղեկցեին Իրեն Իր թագավորության տարիների ընթացքում:  Ինչպե՞ս Հիսուսը կարողացավ դիմադրել Սատանայի գայթակղությանը հեշտությամբ տիրանալու աշխարհի բոլոր թագավորություններինու նրանց փառքը, և փոխարենը ընտրեց մահը Խաչի վրա:

Պատասխանը

Եբրաեցիների գրողը տալիս է մեզ պատասխանը.

«Ուստի քանի որ մեր շուրջը վկաների այսպիսի մեծ բազմությունունենք, եկեք մենք էլ մեր վրայից հանենք ամեն ծանրություն, ինչպես նաև մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ, և եկեք տոկունությամբ վազենքայն մրցավազքը, որ դրված է մեր առաջ,մինչ մեր աչքերը հառել ենք մեր հավատի Գլխավոր Առաջնորդինու Կատարելագործողին` Հիսուսին։ Իր առաջ դրված ուրախության համար նա, ամոթն արհամարհելով, տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավև նստեց Աստծու գահի աջ կողմը։Ուստի որպեսզի չհոգնեք և ուժասպառ չլինեք ձեր հոգով, լրջորեն մտածեք նրա մասին, ով դիմացավ մեղավորների թշնամական խոսքերի, որոնք ի վնաս իրենց վարվեցին» (Եբրայեցիներ 11:1-4):

Իմ բոլոր հարցերի պատասխանները կան այս տողերում: Նա մեզ տալիս է առաջնային խնդիրները առաջնային համարելու իրական բանալին:

Հիսուսը միշտ կարողանում էր ընտրել լավագույն տարբերակը, որովհետև`

  1. Նա իսկապես հավատում էր Իր սրտին և նրան, ինչ Իր հայրը խոստացել էր Իրեն,

  2. Նրա ուշադրությունը անսասան էր, ամուր կառչած այն խոստմանը, որը Իր Հայրն էր տվել: Նրա աչքերը կենտրոնացած էին Իր մրցանակի վրա, և Նա երբեք դրանից այն կողմ չնայեց:

Քո Ճակատագիրը` որպես աշխարհը վերափոխող

Աստված մեզ համար հրաշալի նպատակներ ունի: Իրականում, եթե կարծում եք, որ Աստծո նպատակը Ձեզ համար ավելի քիչ ազդեցություն ունենալն է, քան ամբողջ աշխարհը դեպի լավը փոխելը, ապա Ձեր մտահորիզոնը չափազանց փոքր է: Պետք է ավելի լայն մտածել: Անհրաժեշտ է ժամանակ հատկացնել և պատկերացնել աշխարհը փոխող մի այնպիսի արարք, որը ապագա սերունդների վրա մեծ ազդեցություն կունենա: Նույնիսկ երբ կարողանանք տեսնել դա, այդ ժամանակ ևս դեռ ամբողջական պատկերացում չենք ունենա այն ամենի մասին, ինչ Աստված նախատեսել է մեզ համար… սակայն, դա դեռ միայն սկիզբն է:

«Իսկ նրան, ով մեզանում ներգործող իր զորությամբկարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում,նրան լինի փառքը ժողովի և Քրիստոս Հիսուսի միջոցով բոլոր սերունդներում հավիտյանս հավիտենից» (Եփեսացիներ 3:20):

Եթե պատրաստ եք ապրել իմաստալից և նպատակներով լի կյանքով, ինչպես նաև աշխարհը վերափոխող ազդեցությամբ, ապա պետք է խնդրել Աստծուն դրա համար: Ինչպես Աստվածաշնչում է գրված. «Դու չունես, որովհետև չես խնդրել», կամ ինչպես վերջերս ապացուցվել էր ինձ` «Դու շատ բան չունես, որովհետև շատ բան չես խնդրել»: Դա ինձ իսկապես զարմացրեց, որովհետև ես կարծում էի, որ ամեն դեպքում ես շատ բան ունեմ, քանի որ իսկապես խնդրում էի ունենալ շատ բան: Այժմ որոշել եմ ամեն ինչ խնդրել, և նույնիսկ այն ամենը, ինչ ամեն ինչից վեր է, ես դա նույնպես խնդրում եմ:

Այն պահից, երբ կունենաք ձեր կյանքը ապրելու տեսլականը, որը աշխարհը վերափոխող ազդեցություն կունենա, պետք է լրջորեն կենտրոնանալ լավագույնի վրա, որն է` վերջնական, հարատև և տևական մրցանակը, ինչն էլ մեր իրական պարգևատրությունն է: Պետք է իսկապես հավատալ, որ իսկական իրագործումը և բավարարվածությունը գտնվում է առաջնայինը առաջնային պահելու մեջ, և ոչ թե տրվելու մեր կյանքի ցանկացած ոլորտում մեզ առաջարկված կարճաժամկետ հաճույքներին:

Դա կպահանջի նվիրվածություն և վճռականություն, սակայն եթե ցանկանում ենք անձնազոհության գնալ, որպեսզի վեհությամբ ապրենք մեր կյանքը, գայթակղություններից և դատարկ խոստումներից վեր բարձրանալով, որպեսզի հասնենք մեր ներուժին և ունենանք աշխարհը վերափոխող ազդեցություն, որը կարտացոլվի հավիտենականության մեջ, ապա պետք է մի պահ կանգ առնել և ուսումնասիրել մեր կյանքի յուրաքանչուր ոլորտը:

Պետք է խիզախություն ունենալ անկեղծորեն գնահատելու կյանքի յուրաքանչյուր ոլորտը: Որքան խորանանք գնահատման մեջ, այնքան մեծ կլինի մեր ազդեցությունը մեր ապագայի վրա: Ահա այն հարցերը, որոնք կօգնեն մեզ.

  • Արդյո՞ք մեր կյանքում ամեն ինչ այնպես է, ինչպես ինքներս ենք ցանկանում: Ամեն ինչ այնպե՞ս է, ինչպես կարող էր լինել: Ի՞նչը կցանկանայինք փոխել մեր կյանքում:
  • Մի պահ պատկերացնենք ինչպիսինն է մեր երևակայական կատարյալ կյանքը, որտեղ ոչ մի սահմանափակումներ չկան: Արդյո՞ք այն համապատասխանում է մեր իրական կյանքի հետ:
  • Եթե ոչ, ապա ի՞նչն է խանգարում լավագույնս ապրելուն: Ի՞նչն է մեզ ետ մղում այն ամենից, ինչն ամենաշատն ենք արժևորում:
  • Արդյո՞ք լիարժեք ներդաշնակությամբ ենք ապրում Աստծո հետ:
  • Ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ անել:
  • Կյանքում կարող են այնպիսի երևույթներ ի հայտ գան, որոնք դուրս են մեր վերահսկողությունից, բայց ինչպիսի՞ փոփոխություններ կարող ենք անել, որոնք մեր վերահսկողության տակ են:
  • Արդյո՞ք բաց ենք թողնում մեր հավերժական պարգևը ժամանակը սխալ օգտագործելու պատճառով:
  • Արդյո՞ք այնտեղ ենք, որտեղ կցանկանայինք լինել մեր նպատակների և կարևորությունների հետ միասին:
  1. Փոխարաբերությունները Աստծո հետ: Աստծո հետ մեր փոխհարաբերությունները անհրաժեշտ է ամեն ինչից առաջ դնել: Ամեն ինչ մեր կյանքում դրանից է բխում:
  2. Բնույթ: Հստակ բնույթի կառուցումը և պահպանումը արդյունավետ է շատ առումներով, և ինչպես Պետրոսն է ասել` սա է բանալին*,* որորպես Աստծո կողմից կանչվածներ ուընտրվածներ հավատարիմմնաք, որովհետևեթեշարունակեքայսբաներնանել, երբեքչեքընկնի (2 Պետրոս, 1:10):
  3. Ընտանիք: Ամուր ընտանեկան հարաբերություններ կառուցելը և պաշտպանելը, հրաժարվելով դավաճանել այդ հավատարմությանը, կգնահատվի ոչ միայն մեր կողմից, այլ նրանց, ովքեր հետևում են մեր ընտանեկան հարաբերություններին, և այն կլինի մի շատ կարևոր օրինակ մյուսների համար:
  4. Իշխանություններ, Ընկերներ և Ծանոթներ: Իշխանությունների հետ պատշաճ փոխհարաբերություններ կառուցելով և պահպանելով, և ձգտելով բավարարել մեր ճանապարհով անցնողների կարիքները մենք կկարողանանք կատարել Քրիստոսի պատվիրանները իրագործելով և բավարարելով այն նպատակները, ինչի համար ստեղծվել ենք:
  5. Առողջություն: Ընտրելով այն ամենը, ինչն ամենալավն է մեր առողջության համար` մենք կունենանք էներգիա և հնարավորություն մեր լիարժեք ներուժին հասնելու համար:
  6. Աշխատանք, Նախարարություններ և այլն: Նախընտրելով ժամանակ տրամադրել այն ամենին, որոնք օգնում են իրականացնել մեր կյանքի նպատակները` պարզապես զուտ ժամանակավոր հաճույք ստանալու փոխարեն, մենք կպարգևատրվենք հավերժական պարգևներով:
  7. Ֆինանսներ և սեփականություն: Խելամիտ կերպով տնօրինելով մեր ֆինանսները և ունեցվածքը, կկարողանանք հասնել մեր կյանքի նպատակներին, ինչպես նաև միջոցներ կտրամադրենք ուրիշներին իրենց նպատակներն իրականացնելու համար, այսպիսով` փոխանակելով ժամանակավոր հարստությունը և ունեցվածքը հավերժական պարգևների հետ:

Հուսով եմ, ժամանակ կտրամադրեք լրջորեն ուսումնասիրելու կյանքի բոլոր ոլորտներում ձեր նպատակներն ու առաջնահերթությունները և պատրաստ կլինեք պատասխանատվության ենթարկել և լիարժեքորեն պատասխանատվություն ստանձնել ձեր կյանքի և ապագայի համար, և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կկատարեք, որոնց օգնությամբ կհասնեք ձեր լիարժեք ներուժին:

Սա մեկանգամյա գնահատական չէ: Եթե դա իսկապես արդյունավետ կլինի ձեր կյանքը լավագույնս ապրելու համար, ապա այն պետք է դառնա Առաջնայինը Առաջնային Պահելու գիտակցված ապրելակերպ:

Թող որ Ձեր հավատը Աստծո խոստումների հանդեպ և Ձեր` Առաջնայինը Առաջնային Պահելու վճռականությունը մնա անսասան: